top of page
midjourney_1_edited_edited.jpg
Նկարչի կնոջ՝ Սոֆյայի դիմանկարը

Դեռևս ուսանողական տարիներին Շարամբեյանն իր արվեստում նախապատվություն էր տալիս դիմանկարի և բնանկարի ժանրերին: Այդ շրջանի բազմաթիվ գեղանկարչական և գրաֆիկական դիմանկարներն ու ինքնադիմանկարներն արդեն իսկ վկայում են բնորդի անհատականությունն ու բնութագրական գծերը որսալու նրա վարպետության մասին։ Հետագա տարիներին նա ստեղծել է բազմաթիվ գործեր՝ պատկերելով իր մտերիմներին, ընտանիքի անդամներին, ընկերներին, ինչպես նաև առօրյա աշխատավոր մարդկանց։ Առանձնահատուկ քնքշությամբ է պատկերել կնոջը՝ Սոֆյային: Նրա դիմանկարներում արտաքին նմանությունը զուգորդվում է կերպարի ներաշխարհի և անհատականության նուրբ բացահայտման հետ։
Լինելով դասական երաժշտության մեծ սիրահար, նա հաճախ է պատկերել նաև երաժշտական աշխարհի ներկայացուցիչներին՝ Բեթհովենին, Շալյապինին, Մեդեա Աբրահամյանին, Սվետլանա Նավասարդյանին և այլոց

bottom of page