top of page

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նրան
հիշում 
են

Նկարիչների, մտավորականների, գործընկերների և բարեկամների հուշերը Հովհաննես (Վանիկ) Շարամբեյանի մասին

Պատմում են ժամանակակիցները

ՀՈՒՇԵՐԻ ԱՐԽԻՎ

Յուրաքանչյուր ձայն՝

կենդանի ներկայություն

Այս էջում հավաքված են ամբողջական հուշերը։ Սկզբում երևում է յուրաքանչյուր պատմության առաջին պարբերությունները, իսկ «Կարդալ ամբողջը» հղումը բացում է ամբողջ նյութը

Գրիգոր Խանջյան

«Խոսել Հովհաննես Շարամբեյանի մասին նշանակում է խոսել մեր սերնդի մասին, որովհետև մենք միասին սովորեցինք, միասին մեծացանք, աշխատեցինք և ստեղծագործեցինք:

Բորիս Պիոտրովսկի

«Կան մարդիկ, որոնց հետ մշտապես հաճելի է հանդիպելը: Այդ նրանք են, ովքեր հրապուրված են իրենց գործով, միշտ կենսուրախ են ու բարի: Այդպիսին էր Վանիկ Շարամբեյանն իր հայրենիքի ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը: Ես ասել եմ, թե ինչ հափշտակվածությամբ էր նա հավաքում ժողովրդական արվեստի նմուշները Դիլիջանում, ինչպես էր նա դրանք հավաքում Երևանում, օգնում, աջակցում էր վարպետ-արհեստավորներին և նրանց հետ միասին զարգացնում էր Հայաստանի մշակութային ժառանգության բարձր ավանդութունները:

Լև Կուլիջանով

«Բոլորը, ովքեր ճանաչում էին նրան, ովքեր առնչվում էին նրա հետ, և ավելին, ովքեր բարեկամութուն էին անում նրա հետ, քնքշորեն Վանիկ էին ասում նրան: «Ասում էին», «եղել է»... Շատ դժվար է Վանիկ Շարամբեյանի մասին խոսել անցյալ ժամանակով: Դեռևս շատ թարմ է կորստյան ցավը: Նա լավ, արժանավոր մարդ էր, որը շատ բան էր հասցրել անել իր ոչ այնքան երկար կյանքի ընթացքում: Նա տաղանդավոր նկարիչ էր, որն իր համար ժամանակ երբեք չէր ունենում, որն ամբողջ կյանքում զբաղվում էր ազնվագույն գործով՝ Հայաստանի ժողովրդական արվեստի նմուշները հավաքելով և պահպանելով:

Սիլվա Կապուտիկյան

«Ամեն անգամ, երբ հանդիպում էի Հովհաննեսին, ինչպես ընդունված էր ասել՝ Վանիկ Շարամբեյանին, հիշում էի մի հին խմբանկար, որ ինքն էր ինձ նվիրել: Լուսանկարը պետք է որ կատարված լիներ 1917 կամ 1918 թվականներին Երևանում: Վանեցի երիտասարդների մի խումբ է, բոլորն էլ կոկիկ հագնված, սև կոստյումներով, օսլայած վերնաշապիկներով ու փոխկապով: Մինչև հիմա էլ չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես գաղթի, սովի ու հիվանդությունների տարիներին Վանի պաշտպանություն, նահանջ ու չարքաշություն տեսած այդ երիտասարդները կարողացել են այդքան կուռ ու հավաք ներկայանալ լուսանկարչին, պահել իրենց դիրքն ու արժանապատվությունը՝ չկորցնելով իրենց: Այդ նկարից ինձ էին նայում Վանիկի հայրը՝ Միհրանը, հորեղբայրը՝ Շարանը, իմ հայրը, որը նրանց ընկերն էր և բախտակիցը:

Ռուբեն Զարյան

«Նա արվեստագետ չէր միայն, օժտված, բազմաշնորհ նկարիչ, գործիչ էր բառիս ամենլայն առումով: Նա մեծ սիրտ ուներ ու իր բարի սիրտը մասնատեց, բաժան-բաժան արեց: Համեստ Վանիկը, հանուն նպատակի իրեն զրկող Վանիկը, շատ մեծ գործ տեսավ, մեծ արդյունքների հասավ»:

Զուլում Գրիգորյան

«Իր երևույթը որպես մարդ, որպես տեսակ արդեն չկա: Կուզենայի մեր իրականության մեջ «երկրորդ Վանիկ տեսնել. չկա, չկա… Նման նվիրյալ, սուտ չխոսացող ու աշխատասեր մարդիկ հիմա արդեն չկան: Ազնիվ մարդ էր, բոլորի համար ժպիտ ուներ»:

Կարինե Միրզոյան

«Հովհաննես Շարամբեյան կամ, ինչպես ընդունված էր ասել, Վանիկ Շարամբեյան, տաղադավոր նկարիչ, էթնիկ մշակույթի կրող և ամենաէականը՝ ազնիվ, բարի ու անսահման սիրով լի անձնավորություն:

Մհեր Աբեղյան

«Վանիկը չափազանց հետաքրքիր անձնավորություն է, անկեղծ ու անմիջական: Նա բազմաշնորհ նկարիչ է, իսկական նկարիչ-վարպետ»:

Մարտին Միքայելյան

«Հայկական ռեալիստական արվեստում Վանիկն իր ուրույն տեղն է գրավում: Բայց ինձ համար նրա ստեղծագործությունները նախ և առաջ մարդու նկարներ են: Ճիշտ է, գեղագիտությունը մարդկային կատեգորիա չէ, բայց Վանիկի գործերը մարդկային գործեր են»:

Սոֆյա Երլաշովա

«Հովհաննես Վանիկ Շարամբեյանը իր ժամանակակիցների հիշողության մեջ կմնա ոչ միայն որպես նկարիչ, այլև որպես արտակարգ գործունյա, ակտիվ, բարության և լայն հասարակական հետաքրքրությունների տեր մի մարդ: Անձնական ստեղծագործություններից բացի նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում էր Հայաստանի ժողովրդական արվեստը:

Նոնա Ստեփանյան

«Ուզածդ նկարչի հետմահու ցուցահանդեսը ստիպում է, որ միտքդ ընթանա որոշակի ուղղությամբ և որոշակի հնչերանգ է թելադրում: Միայն այստեղ կարելի է հասկանալ, թե ինչ էր նա մշակույթի համար, ինչ տարավ նա իր հետ, ինչն է կորստյան անդառնալիությունը: Վանիկ Շարամբեյանի կյանքն ու մահը առաջին անգամ չէ, որ ստիպում են մեզ համոզվել, որ «անփոխարինելի մարդիկ չկան» արտահայտությունը կորցնում է իր իմաստը, երբ խոսքը վերաբերում է նրա նման մարդկանց:

Memories
bottom of page