top of page

Հեթանոսական տաճարի ավերակները
Գառնու հեթանոսական տաճարը Հայաստանի անտիկ ճարտարապետության բացառիկ հուշարձաններից է։ Այն գտնվում է Կոտայքի մարզում և առանձնանում է իր դասական համաչափություններով ու նրբագեղ քանդակներով։ 1679 թվականի ուժեղ երկրաշարժի հետևանքով տաճարը կործանվեց։ Սակայն կառույցի բազմաթիվ հատվածներ՝ սյուների ու խոյակների բեկորները, պատերի քարերն ու քանդակազարդ դետալները, պահպանվեցին տաճարի շրջակայքում։ Դրանց շնորհիվ հետագայում հնարավոր դարձավ հուշարձանի ամբողջական վերականգնումը, որի աշխատանքները սկսվեցին 1969-ին՝ ճարտարապետ Ալեքսանդր Սահինյանի ղեկավարությամբ։ Վերականգնումն ավարտվեց 1975 թվականին՝ տաճարի կառուցումից շուրջ տասնինը դար և կործանումից գրեթե երեք դար անց
bottom of page