top of page
midjourney_1_edited_edited.jpg
Շարամբեյանի դիմանկարը, 1965

Շարամբեյանը ջերմ ընկերական հարաբերություններով էր կապված բազում արվեստագետների հետ։ Նրա մտերիմներից էին նկարիչներ Գրիգոր Խանջյանը, Սարգիս Մուրադյանը, Հենրիկ Սիրավյանը, Մինաս Ավետիսյանը և շատ ուրիշներ։ Միաժամանակ նա առանձնահատուկ հարգանքով էր վերաբերվում ավագ սերնդի մեծանուն արվեստագետներին՝ Մարտիրոս Սարյանին և Արա Սարգսյանին։
Այս ստեղծագործական և մտերիմ հարաբերությունները հաճախ արտացոլվել են միմյանց կողմից ստեղծված դիմանկարներում։ Շարամբեյանի կերպարին նվիրված աշխատանքները բավական մեծաթիվ են, և այս առումով նա ուրույն տեղ է զբաղեցնում հայ արվեստագետների շրջանում։ Տարբեր հեղինակների ստեղծած դիմանկարներում բացահայտվում են նրա բնավորության տարբեր կողմերը: Հատկապես անկեղծ և հումորային շեշտադրումներով է առանձնանում դերասան Մհեր Մկրտչյանի ստեղծած դիմանկարը

bottom of page