top of page
midjourney_1_edited_edited.jpg
Մհեր Մկրտչյանի դիմանկարը, 1956

Թատրոնի և կինոյի անվանի դերասան Մհեր Մկրտչյանի հետ Շարամբեյանը ծանոթ էր դեռևս 1950-ականներից, երբ նրա գործունեությունը սերտորեն կապված էր նաև Դիլիջանի թատրոնի հետ: Հետագայում արդեն նշանավոր «Միմինո» ֆիլմի նկարահանումները դերասանին դարձրեցին Դիլիջանյան հայտնի կերպարներից: Շարամբեյանը վրձնել է Մկրտչյանի մի քանի դիմանկար՝ տարբեր դերերում, այս աշխատանքը ստեղծվել է 1956 թվականին՝ Դիլիջանում: Նկարի շրջերեսին Շարամբեյանի հումորային մակագրությունն է՝ «Այս տարիներին կարգին մարդ էր, հետո դարձավ դերասան»

bottom of page