top of page
midjourney_1_edited_edited.jpg
Հին ջրաղաց Պապանինոյում, 1983

«Պապանինո»-ն Դիլիջանի հին թաղամասերից է (ներկայիս Կալինինի փողոցի հարակից տարածքը): Այնտեղ ժամանակին գործել են հին ջրաղացներ, որոնք եղել են քաղաքի կոլորիտի անբաժանելի մասը: Պապանինոյի հին ջրաղացը Շարամբեյանի համար առանձնահատուկ նշանակություն ուներ։ Թեև նրա ուշադրության կենտրոնում հաճախ էին հայտնվում Դիլիջանի հին շինությունները, այս ջրաղացի պահպանման գաղափարը նա կապում էր նաև նոր մշակութային կյանքի հետ։
Շարամբեյանը մտադիր էր վերականգնել ջրաղացը և դրա հարևանությամբ ստեղծել հացի թանգարան-վաճառասրահ։ Այն պետք է ոչ միայն պատմեր հացի պատրաստման ավանդույթների մասին, փոխանցեր տեղական մշակույթի ու կենցաղի կոլորիտը: Այս նախագծի իրականացման աշխատանքները սկսվել են 1980-ականների կեսին, սակայն Շարամբեյանի մահից հետո մնում են անավարտ

bottom of page