top of page
midjourney_1_edited_edited.jpg
Ձոն խաչքարին, 1969

Հայաստանի տարբեր վայրերով կատարած ճամփորդությունները Շարամբեյանի համար դառնում էին բնանկարների ու էտյուդների ստեղծման աղբյուր, որոնցում բնության անմիջական հայեցումը միահյուսվում էր պատմական և մշակութային հիշողությանը։
Այս կտավի կենտրոնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի վանական համալիրի բակում գտնվող Ամենափրկիչ խաչքարն է։ Արվեստագետը այն դարձրել է հորինվածքի գլխավոր առանցքը․ խաչքարը վեր է խոյանում ծառերի ու պարսպի ֆոնին՝ իր շուրջ միավորելով բնությունն ու պատմական միջավայրը։ Վնասված և նորոգված հուշարձանը, վերընձյուղվող ծառերի հետ միասին, ձեռք է բերում խորհրդանշական հնչողություն՝ մարմնավորելով փորձությունների միջով անցած, սակայն կանգուն ու կենսունակ հայ մշակույթը։ Կտավը ստեղծվել է 1969 թվականին և ներկայացվել Էրմիտաժ թանգարանում՝ հայ մեծանուն երաժշտագետ, կոմպոզիտոր Կոմիտասի ծննդյան 100-ամյակին նվիրված Գրիգոր Խանջյանի և Հովհաննես Շարամբեյանի համատեղ ցուցահանդեսում

bottom of page