top of page

Կոնդ
Երևա նի հնագույն թաղամասերից մեկը` Կոնդը, իր անկանոն, նեղլիկ փողոցներով ու հողաշեն տներով, դեռևս ուսանողական տարիներին գրավել էր Շարամբեյանի ուշադրությունը։ Այս փոքրածավալ աշխատանքում նկարիչը պատկերել է թաղամասի առօրյա, անպաճույճ մի անկյուն՝ փոխանցելով հին Երևանի մտերմիկ մթնոլորտը։ Տասնամյակներ անց այս տեսարանն առանձնահատուկ վավերագրական արժեք է ձեռք բերել․ այսօր ավերման ու վերափոխման վտանգի առջև կանգնած Կոնդի երբեմնի միջավայրը Շարամբեյանի կտավում պահպանվել է որպես քաղաքի անցյալի և մշակութային հիշողության կենդանի պատառիկ
bottom of page