top of page
midjourney_1_edited_edited.jpg
Կոմիտաս, 1946

Հովհաննես Շարամբեյանի համար Կոմիտասը առանձնահատուկ կերպար էր, որի շնորհիվ բյուրեղացան հայի ոգին սնող հայկական մեղեդիները, երգն ու պարը: Կոմիտասի շնորհիվ է, որ Շարամբեյանի հոգում ծլարձակեց ժողովրդական արվեստների հանդեպ մեծ սերը: Դեռ ուսանողական տարիներից նա տարված էր մեծ երաժշտագետի կերպարով և խորհրդային տարիներին այն սակավաթիվ արվեստագետներից էր, որոնք անդրադարձան Կոմիտասի թեմային։ Պատահական չէ, որ Կոմիտասին էր նվիրված Շարամբեյանի դիպլոմային աշխատանքը, որի փոքրադիր էսքիզում կենդանանում են կոմիտասյան երգերի բնաշխարհն ու կերպարները

bottom of page