top of page

Կալինինի փողոցը
Դիլիջանի իր առանձնատունը Ժողովրդական արվեստների թանգարանին տրամադրելուց հետո Շարամբեյանը երկար ժամանակ քաղաքում սեփական բնակարան չուներ։ Հետագայում նրան հատկացվում է փոքրիկ մեկսենյականոց բնակարան՝ Կալինինի 97 հասցեում։ Կալինինի փողոցը հին Դիլիջանի կոլորիտային հատվածներից էր՝ ավանդական տներով, փայտե քանդակազարդ պատշգամբներով և յուրահատուկ հմայքով։ Այս միջավայրը հարազատ էր Շարամբեյանին և հաճախ կարելի է տեսնել նրա ստեղծագործություններում։ Նկարիչը պատկերում էր փողոցի տները, խանութներն ու առօրյա տեսարանները՝ դրանց միջոցով փոխանցելով հին Դիլիջանի կենսակերպն ու առանձնահատուկ շունչը
bottom of page