top of page
midjourney_1_edited_edited.jpg
Ջուխտակ վանք

Հովհաննես Շարամբեյանը հաճախ էր շրջում Դիլիջանի շրջակայքում՝ այցելում պատմական հուշարձաններ և իր կտավներում պատկերում դրանք։ Ջուխտակ վանքը ներկայացնող այս փոքրիկ էտյուդը ստեղծվել է պլենեռային նկարչությամբ՝ անմիջապես բնության գրկում։ Ջուխտակ վանքը գտնվում է Տավուշի մարզում՝ Դիլիջանից ոչ հեռու։ Վանական համալիրը կազմված է երկու եկեղեցիներից, ինչից էլ առաջացել է «Ջուխտակ»՝ «զույգ» անվանումը։ Համալիրը ձևավորվել է XIII դարում և Դիլիջանի շրջակայքի միջնադարյան նշանավոր հուշարձաններից է։Եկեղեցիներից մեկի՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչի գմբեթը չի պահպանվել։ Բաց տանիքի պատճառով անձրևաջրերը ներթափանցում են ներս՝ ժամանակի ընթացքում վնասելով կառույցի ինտերիերը։ Նկարում Շարամբեյանը փոխանցել է բնության գրկում ծվարած փոքրիկ եկեղեցու հմայքը

bottom of page