top of page

«Հաղարծին» հացատան էսքիզներ, 1985
Շարամբեյանը ձգտում էր կենդանի պահել հացի հետ կապված ծեսերը, պատկերներն ու հիշողությունները՝ դրանք դիտելով որպես ժողովրդի կենսակերպի և հոգևոր մշակույթի կարևոր մաս։ «Հաղարծին» հացատան նախագծի վրա աշխատելիս նրա համար ներշնչանքի աղբյուր դարձավ արևմտահայ բանաստեղծ Դանիել Վարուժանի «Հացի երգը» պոեմը։ Շարամբեյանի ստեղծած էսքիզներում հաճախ հանդիպում են հաց թխելու հետ կապված կենցաղային տարբեր իրեր, որոնց միջոցով նա փորձում էր պահպանել ավանդական կենցաղի հիշողությունը և նոր շունչ հաղորդել այդ մշակույթին
bottom of page