top of page

Գառնու ձորը, 1966
Գառնու կիրճի գեղատեսիլ համայնապատկերը՝ Ազատ և Գողթ գետերի միախառնման վայրում առաջացած փոքրիկ թերակղզու տեսարանով, ոգեշնչել է բազմաթիվ նկարիչների։ 1966 թվականին ստեղծված «Գառնու ձորը» կտավում Շարամբեյանը դեղնանարնջագույն, օխրամանուշակագույն հարուստ երանգներով փոխանցել է աշնանային արևով ողողված հայրենի բնաշխարհը։ Նրա վրձնի տակ բնապատկերը ձեռք է բերում ոչ միայն գունային հմայք, այլև ներքին ջերմություն՝ արտահայտելով նկարչի խոր ու անմիջական կապը հայրենի բնության հետ
bottom of page