top of page

Դիլիջանի հին թաղամասի վերականգնման էսքիզ
Շարամբեյանի կարևոր նախաձեռնություններից էր Դիլիջանի հնագույն փողոցներից մեկը, որը ժողովրդի շրջանում հայտնի էր որպես «Քյարամի պրոսպեկտ», թանգարան-պողոտայի վերածելու գաղափարը։ Նախագծի նպատակը հին Դիլիջանի ճարտարապետական միջավայրի պահպանումն ու վերակենդանացումն էր՝ վերականգնելով քանդակազարդ դռները, պատշգամբներն ու մյուս բնորոշ տարրերը։
Այստեղ նախատեսվում էր բացել խեցեգործական և գորգագործական արհեստանոցներ, դարբնոցներ, գինետուն, կազմակերպել ցուցահանդես-վաճառքներ, մրցույթներ և տոնական միջոցառումներ՝ փողոցը դարձնելով կենդանի մշակութային ու արհեստագործական կենտրոն։ Շարամբեյանի նախաձեռնությամբ նախագծի իրականացումը սկսվեց 1980 թվականին, իսկ 1982-ին շինարարությունը մեծ թափ ստացավ։ Այսօր փողոցը կրում է Հովհաննես Շարամբեյանի անունը
bottom of page