top of page
midjourney_1_edited_edited.jpg
Դիլիջանի առողջարան, 1961

Դիլիջանը՝ իր գեղատեսիլ բնությամբ, անտառներով, լեռնային մաքուր օդով ու հանքային ջրերով, վաղուց հայտնի էր որպես առողջարանային քաղաք։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցված հանգստյան ու բուժական համալիրները մեծ ճանաչում էին վայելում ամբողջ Խորհրդային Միությունում։ 1961 թվականին նշվում էր Դիլիջանի առողջարանի հիմնադրման 40-ամյակը։ Հոբելյանի առիթով քաղաքում կազմակերպվում են տարբեր մշակութային միջոցառումներ։ Շարամբեյանի նախաձեռնությամբ բացվում է նաև հայ նկարիչների ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին առողջարանի 40-ամյակին։ Այս շրջանում Շարամբեյանի ստեղծած պլակատային էսքիզներում ևս Դիլիջանը ներկայանում է որպես առողջության, հանգստի և բնության հետ ներդաշնակ կյանքի խորհրդանիշ

bottom of page