top of page
midjourney_1_edited_edited.jpg
Դիլիջան, 1970

Շարամբեյանը բազմիցս պատկերել է Դիլիջանի համայնապատկերը՝ յուրաքանչյուր անգամ ընտրելով տարբեր դիտակետ։ Այս աշխատանքում քաղաքի կոմպոզիցիոն առանցքը Խորհրդային Միության 50-ամյակին նվիրված հուշարձանն է, որի շուրջ տարածվում են բնակելի թաղամասերն ու հին տները։ Հուշարձանի վեր խոյացող հինգ սպիտակ սյուները խորհրդանշում են խորհրդային իշխանության հինգ տասնամյակները։ Այն կանգնեցվել է 1970 թվականին՝ ճարտարապետներ Արթուր Թարխանյանի, Խորեն Վաթինյանի և Սեյրան Ավետիսյանի նախագծով։
Առաջին պլանի ավանդական շինությունները, քաղաքի նոր կառուցապատումն ու հեռվում բարձրացող լեռները միավորվում են մեկ ամբողջական համայնապատկերի մեջ։ Նման աշխատանքներում Շարամբեյանը ոչ միայն պատկերում է Դիլիջանի բնությունն ու ճարտարապետությունը, այլև վավերագրում է իր ժամանակի քաղաքային միջավայրը՝ պահպանելով քաղաքի աստիճանաբար փոփոխվող դիմագիծը

bottom of page